Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ//3043/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

25.03.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/216/
Գործ N ՎԴ/3043 /05/14
25.03.2015թ.
Բաբկեն Տեր-Գրիգորյանին
ՀՀ, ք. Երևան, Տ. Մեծի փ. 24 շ. բն. 32

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր վարչական գործով ըստ հայցի Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Ալյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ոստիկանության գործողությունները՝ այտ թվում հայցվորների կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ վարչական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2015 թվականի ապրիլի 27-ին ժամը 10:30-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 324 դատական նիստերի դահլիճ)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի հանաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Դատավոր Կ. Ավետիսյանի օգնական` Տ. Կիրակոսյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/216/

Էլ. փոստ`