Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0758/05/15 դատական ծանուցագիր, որոշում

07.04.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0758/05/15 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 07.04.2015թ.
Հասցեատեր` Մերուժան Դավթյանին
Հասցե` Սյունիքի մարզ, ք. Կապան, գ. Ագարակ փ. 3 , տ. 11

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` Մերուժան Դավթյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության`ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության 06.02.2015 թվականի թիվ ԱԹ 113844 վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 29.04.2015 թվականն ժամը 14:30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես հայցվոր:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան








Վարչական գործ
թիվ ՎԴ/0758/05/15




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 մարտի 2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)` դատավոր Հրաչ Այվազյան, ծանոթանալով Մերուժան Դավթյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Մերուժան Դավթյանը 12.03.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության` խնդրելով ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության 06.02.2015 թվականի թիվ ԱԹ 113844 վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը ճանաչել անվավեր:
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, Դատարանը գտնում է, որ դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 89-րդ, 123-րդ, 127-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Մերուժան Դավթյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության`ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության 06.02.2015 թվականի թիվ ԱԹ 113844 վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակել 29.04.2015 թվականին ժամը 14:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 330):
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:




ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`