Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/3469/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

04.05.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/3469/05/13 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 13.04.2015թ.
Հասցեատեր` Վահի Ավանիսին
Հասցե` ք. Երևան, Տերյան 105/1 շենք, 2-րդ հարկ, 203 սենյակ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` <<Հակոբ Մեղապարտ տպագրատուն>> ՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ Վահի Ավանիսի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի թիվ 5/1/2593-13 միջամտող վարչական ակտը վերացնելու, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վիճահարույց հողակտորները <<Հակոբ Մեղապարտ տպագրատուն>> ՓԲ ընկերության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 07.05.2015 թվականին ժամը 12:30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/273/

Էլ. փոստ`