Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0987/05/22 վարչական գործով, դատական ծանուցագիր

11.07.2022

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ.Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 21 » հունիսի 2022թ.
Թիվ ՎԴ/0987/05/22 վարչական գործով
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին
Հասցեն` մ.Արարատ, գ.Գեղանիստ, Կենտրոնական փ. 89 տուն

Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/0987/05/22 վարչական գործով՝ ըստ հայցի «Գրինլենդ» ՍՊ ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, դատաքննության նշանակելու մասին որոշումը:
Դատաքննությունը նշանակված է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը` 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):

Առդիր՝ « 2 » թերթ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`