Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/1939/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

03.01.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

03 հունվարի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/1939/05/19 վարչական գործով
պատասխանող՝ Զեգա ՍՊ ընկերությանը
/ք. Աբովյան, 4-րդ մկրշ., շենք 9,թիվ 31 բն./

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի «Գազ Սուզան ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Չափագիտության ազգային մարմնի և Զեգա ՍՊԸ-ի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Չափագիտության ազգային մարմնի կողմից «Զեգա» ՍՊԸ-ի անվամբ «AM 7446-17» (C.1210 առ 07.02.2017 թվական) և «AM 7445-17» (C.1209 առ 07.02.2017 թվական) ՉՄ տեսակի հաստատման սերտիֆիկատներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 10.05.2023 թվականին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Garegin Nzhdeh

Հեռ..` +37410 49-78-07/260/

Էլ. փոստ`