Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8807/05/21 վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում

10.02.2023

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/8807/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«26» դեկտեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք` Վահագն Ատոմյան և Էլեն Բաղդասարյան՝ 25.01.2021 թվականի թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու հարցերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի` «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք` Վահագն Ատոմյան և Էլեն Բաղդասարյան՝ 25.01.2021 թվականի թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Նախագահի 21.11.2022 թվականի թիվ ՆՀ-337-Ա հրամանագրով դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Սույն վարչական գործը 06.12.2022 թվականին մակագրվել է Դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանին:
Ուսումնասիրելով սույն վարչական գործը՝ Դատարանն եզրահանգում է, որ վարչական գործն անհրաժեշտ է ընդունել վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է հրավիրել նախնական դատական նիստ:
Տվյալ դեպքում, Դատարանը սույն վարչական գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է համարում հրավիրել նախնական դատական նիստ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք` Վահագն Ատոմյան և Էլեն Բաղդասարյան՝ 25.01.2021 թվականի թիվ 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նախնական դատական նիստ հրավիրել 14.03.2023 թվականին, ժամը 10:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, փող. Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ









Երրորդ անձ՝ Էլեն Բաղդասարյանին
(ք. Երևան, Մամիկոնյանց փող., 34ա շենք, բն. 20)


Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 26.12.2022 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`