Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/11419/05/21 վարչական գործով ծանուցագիր

10.03.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/11419/05/21 Հեռ. 49-48-07(262)
<<10>> մարտի 2023թ.

պ-ն Աղասի Նահապետյանին
(Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ.Ազատավան, Ե.Չարենցի 16)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Վահան Վահանյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի և Արտաշատ համայնքի, երրորդ անձ Աղասի Նահապետյանի՝ ՀՀ կադաստրի կոմիտեին թիվ 03-007-0049-0015 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու և Արտաշատ համայնքին թիվ 03-007-0049-0015 կադաստրային ծածկագրով հողամասի քարտեզի ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով դատաքննությանը։
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 16.11.2023 թվականին, ժամը 15:30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`