Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/1015/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

18.04.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«18» ապրիլի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/1015/05/23 վարչական գործով
երրորդ անձ՝ Սամվել Սերժիկի Խառատյան
/ք. Երևան, Ավանեսովի փող., շ. 8. բն. 12/



Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արսեն Բաբկենի Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ՝ Սամվել Սերժիկի Խառատյան՝ հայցվոր Արսեն Բաբկենի Հարությունյանին Արարատ քաղաքի, Աբովյան փողոցի 8/1 հասցեում գտնվող շենքից վտարելուն ուղղված գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023թ. օգօստոսի 24-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`