Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/1827/05/19 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

10.05.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/1827/05/19 Հեռ. 49-48-07(262)
<<10>> մայիսի 2023թ.
պ-ն Արամ Հովհաննիսյանին
(Արարատի մարզ, գ.Այգավան, Հաղթանակի փ., 37 տ.)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Հասմիկ Գեղամյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Մուրադ Գեղամյանի, Արամ Հովհաննիսյանի, Շողիկ Խաչատրյանի՝ 18.12.2018 թվականի <<Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին>> որոշումն անվավեր ճանաչելու և պատասխանողին թիվ ԱՎԴ1/0960/02/14 կատարողական թերթի կատարման շրջանակներում հայցվորին համատեղ սեփականության իրավունքով պատկանող շինության մաս կազմող որևէ հատված՝ բացառությամբ 12 քմ մակերեսով առանձին շինությունից, քանդել արգելելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 08.08.2023 թվականին, ժամը 15։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`