Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ 6/0087/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

24.07.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Ալինա Ալբերտի Պետրոսյանին
/հասցե՝ Լոռու մարզ, գ. Լեռնանցք/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Երջանիկ Պետրոսյանի՝ ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարի /իրավահաջորդ՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար/, երրորդ անձ ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողով, Ալինա Ալբերտի Պետրոսյան, Րինա Երջանիկի Պետրոսյան, Դվին Երջանիկի Պետրոսյան՝ ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարի 2008 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում (կապված առանց պատշաճ վարչարարության և ընդունված վարչական ակտի հայցվորի ընտանիքին հաշվառումից հանելու և դեկտեմբերի 15-ի հերթացուցակում չհաշվառելու հետ) ցուցաբերած անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու, Լեռնանցք համայնքի ղեկավարի 13.04.2020թ.-ի թիվ 16 որոշումն անվավեր ճանաչելու և հայցվորի ընտանիքին Լեռնանցք համայնքի՝ աղետի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառման վերցնելու մասին բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 05-ին, ժամը 16:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 15 դատական նիստերի դահլիճ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով/:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`