Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ6/0145/05/19 վարչական գործով ծանուցագիր

03.08.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_____________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ6/0145/05/19 Հեռ. 49-48-07(262)
<<02>> օգոստոսի 2023թ.

պ-ն Հրաչյա Զալինյանին
(ք.Երևան, Նազարբեկյան 14-16)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Մարինե Աղաջանյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք Շավարշ Աղաջանյանի, Գոռ Աղաջանյանի, Վարդուշ Այվազյանի, Ռոբերտ Այվազյանի, Հրաչյա Զալինյանի և Ժիրայր Զալինյանի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-5 մատյանի 000272 համարի տակ գրանցված Վարդուշ Այվազյանի և Ռոբերտ Այվազյանի և նույն մատյանի 000232 համարի տակ գրանցված Հրաչյա Զալինյանի սեփականության իրավունքի պետական գրանցումները մասնակի՝ ընդհանուր ճանապարհի մասով, անվավեր ճանաչելու և որպես Հրաչյա Զալինյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու հետևանք՝ Հրաչյա Զալինյանի և Ժիրայր Զալինյանի միջև 30.08.2016 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը և Ժիրայր Զալինյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Լոռու մարզ, Գարգառ համայնք, Կենտրոնական փողոց, 5-րդ նրբ., թիվ 7 բնակելի տան նկատմամբ, մասնակի՝ ընդհանուր ճանապարհի մասով, անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 06.09.2023 թվականին, ժամը 15։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`