Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/3887/05/23 դատական ծանուցագիր

03.08.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_____________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/3887/05/23 Հեռ. 49-48-07(262)
<<02>> օգոստոսի 2023թ.
ՄԴ Իքբալ Հոսսաինին
(ք.Երևան, Տիգրան Մեծի 76/4)

Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ՀՀ վարչական դատարան ըստ հայցի ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընդդեմ ՄԴ Իքբալ Հոսսաինի՝ պատասխանողին Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, վարչական գործով դատաքննությանը:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 09.08.2023 թվականին, ժամը 15:00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10494807(262)

Էլ. փոստ`