Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2705/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

04.08.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Արթուր Մալխասյանին
(ք. Երևան, Աբովյան 40/5)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես հայցվոր ըստ հայցի Արթուր Մալխասյանի և Բելլա Հախվերդյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Հայկ Գրիգորյան՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի 26.04.2022 թվականի «Բնակելի տունը հարկադիր վտարելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 27.09.2023 թվականի ժամը 11:10-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`