Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ5/0006/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր:

05.09.2023

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ք. Երևան, Գ. Նժդեհի 23, +(374010)497-807, +(374010)497-807 /268/
Ե- _____________
«31» օգոստոսի 2023թ.
Թիվ ՎԴ5/0006/05/23 վարչական գործով

Երրորդ անձ` Արմենուհի Մխիթարյանին
Հասցե` ՀՀ, ք. Գյումրի, Խր. Հայրիկ 1 թղմ., 4ա շ., բն. 2

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կարինե Մադոյանի ընդդեմ Գյումրի համայնքի, երրորդ անձինք Արմենուհի Շուրիկի Մխիթարյան և Շուրիկ Կարապետի Մխիթարյան` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակելի տների /բնակարանների/ հատկացման մինչև 01.11.2008 թվականի դրությամբ Գյումրու քաղաքապետի կողմից հաստատված հերթացուցակում Կարինե Կարապետի Մադոյանին և իր ընտանիքի անդամներին՝ Արմենուհի Շուրիկի Մխիթարյանին և Շուրիկ Կարապետի Մխիթարյանին ընդգրկված ճանաչելու վերաբերյալ Գյումրի համայնքի ղեկավարին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը` 11:00-ին, ՀՀ վարչական դատարանում ((ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ): Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

ԴԱՏԱՎՈՐ ԼԻԼԻԹ ՍԱԴՈՅԱՆ

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103 հոդված
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդված
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-497-807

Էլ. փոստ`