Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/3495/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

10.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410)49-48-07/219/ Էլ. հասցե` k.zarikyan@court.am

ԴԴ-9-Ե-_____________

6-ը հոկտեմբերի, 2023թ

Երրորդ անձ Անահիտ Մեսրոպյանին
ՀՀ, Լոռու մ., գ.Պուշկինո 2-րդ փ., տուն 173

Հարգելի տիկին Մեսրոպյան

ՎԴ/3495/05/23 վարչական գործով ըստ հայցի Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ թիվ 06-029-0122-0030 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Անահիտ Մեսրոպյանի սեփականության իրավունքի գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, հրավիրվում է նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 16-ին ժամը 15:00-ին, Վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 11 դատական նիստերի դահլիճ):
Վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ի կատարումն դատարանի ապացույց պահանջելու մասին 16.05.2023 թվականի որոշման, Կադաստրի կոմիտեն 25.09.2023 թվականին թվականին ներկայացրել է ապացույցներ, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստը՝ համապատասխան դիմումի հիման վրա:

Հարգանքով`

Վարչական դատարանի դատավոր
Կարեն Զարիկյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410494807

Էլ. փոստ`