Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/11920/05/18 վարչական գործով ծանուցագիր

13.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված












ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
19.06.2023 թվական
Երրորդ անձ Գայանե Չանգուլյանին
Արմավիրի մարզ, գ. Պտղունք, Տերյան 26 տուն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/11920/05/18 վարչական ըստ հայցի Արաքս Կարապետյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի և ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձիք Լուսիկ Գևորգյանի, Գայանե Չանգուլյանի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի, ԱՁ Սուսաննա Ավետիսյանի և Լիպարիտ Կարապետյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի կողմից 22.02.2013 թվականին ընդունված՝ Հրազդան քաղաքի սեփականություն հանդիսացող առևտրի սրահի ու դրա համար առանձնացված հողամասի օտարման մասին թիվ 95 որոշումը վերացնելու, որպես հետևանք (ածանցյալ պահանջ) Հրազդանի քաղաքապետարանի և Լուսիկ Հրաչիկի Գևորգյանի միջև 04.03.2013 թվականին կնքված անշարժ գույքի (առևտրի սրահի և դրա համար առանձնացված հողամասի) առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա 07.03.2013 թվականին կատարված՝ Լուսիկ Հրաչիկի Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Լուսիկ Հրաչիկի Գևորգյանի և Գայանե Պողոսի Չանգուլյանի միջև 12.03.2013 թվականին կնքված՝ տարաժամկետ վճարումով անշարժ գույքի (առևտրի սրահ) առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված՝ Գայանե Պողոսի Չանգուլյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Գայանե Պողոսի Չանգուլյանի, «Արարատբանկ» ԲԲ ընկերության և ԱՁ Սուսաննա Ավետիսյանի միջև 11.04.2013 թվականին կնքված՝ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 005-13/ԲԳ-Ծ-01 պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված՝ «Արարատբանկ» ԲԲ ընկերության գրավի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նախնական դատական նիստը նշանակված է 24.01.2024 թվականին, ժամը 15։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`