Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/598405/23 վարչական գործով ծանուցագիր

13.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված













ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
11.08.2023 թվական

Երրորդ անձ Կամո Շահնազարյանին
ք. Երևան, Թավրիզյան 28ա տուն


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/5984/05/23 վարչական գործով ըստ հայցի Վասիլի Շահնազարովի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի` ք.Երևան, Թավրիզյան փողոց թիվ 28/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ Վասիլի Շահնազարովի սեփականության իրավունքի պետական գրանցումը ներկա պահին առկա ծավալով կատարելուն պարտավորեցնելու և որպես հետևանք 06.06.2023 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, դատաքննությունը նշանակված է 31.01.2024 թվականին, ժամը 11։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։







ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`