Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/5177/05/22 վարչական գործով ծանուցագիր

13.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված










ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-__________
11.08.2023 թվական

Երրորդ անձ Հայկազ Ասլանյանին
Ջրվեժ համայնք, գ․ Ձորաղբյուր, Ազատության 4 տուն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/5177/05/22 վարչական գործով ըստ հայցի Ալետա Ասլանյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի, երրորդ անձ Կարինե Ասլանյանի, Հայկազ Ասլանյանի, Լուսինե Ասլանյանի, Հերմինե Ասլանյանի, Լիանա Ասլանյանի, Ալվարդ Վասիլյանի, Գագիկ Վասիլյանի և Գոհար Վասիլյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գյուղ Ձորաղբյուր հասցեում գտնվող 07-042-0349-0001 կադաստրային ծածկագրով հողամասի՝ նշված թաղամասի հատակագծում ներկայացված իրավահաստատաող փաստաթղթերի հիման վրա ուղղում կատարելուն պարտավորեցնելու և որպես ածանցյալ պահանջ՝ նշված թաղամասի ուղղված հատակագիծը ՀՀ կադաստրի կոմիտե՝ կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատաքննությունը նշանակված է 31.01.2024 թվականին, ժամը 12։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`