Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/5977/05/23 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Լիլիթ Թափալցյանին /ՌԴ, ք. Մոսկվա, 1905 թվականի փողոց, տուն 1, բն. 2/

17.10.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ռուբեն Մանգասարյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Լիլիթ Թափալցյան, Սենիկ Ջուլհակյան՝ այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, այն է՝ Սենիկ Սլավիկի Ջուլհակյանի անվամբ ք. Երևան, Տերյան փողոցի 8 շենքի թիվ 3/3 հասցեում գտնվող 44.7 քմ մակերեսով տարածքի նկատմամբ 03.08.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 14-ին, ժամը՝ 12:15-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`