Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4424/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

07.11.2023

Հայտատու` Վարչական դատարան
Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410)49-48-07/219/ Էլ. հասցե` k.zarikyan@court.am
ԴԴ-9-Ե-_____________

1-ը նոյեմբերի, 2023թ
ՙԱ-Ս ԻՆՎԵՍՏՄԵՆԹՍ՚ ՍՊ ընկերությանը
Երևան ք., Աղասու փ. 2/5
Հարգելի պարոն/տիկին
ՎԴ/4424/05/23 վարչական գործով ըստ հայցի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ընդդեմ Կառավարության՝ Գույք օտարելու թույլտվություն տալու մասին Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող 01.03.2018 թվականի դրությամբ 114.642.242 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագորշման համար անհրաժեշտ 10.5813 հեկտար հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով ՙԱ-Ս ԻՆՎԵՍՏՄԵՆԹՍ՚ ՍՊ ընկերությանն օտարելու մասին 01.03.2018 թվականի թիվ 200-Ա որոշումը վերացնելու, ինչպես նաև հետևանքները վերացնելու, այն է՝ ՙՆԱԻՐԻՏ-2՚ ՓԲ ընկերության և ՙԱ-Ս ԻՆՎԵՍՏՄԵՆԹՍ՚ ՍՊ ընկերության միջև Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող 01.03.2018 թվականի դրությամբ 114.642.242 դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները և դրանցով զբաղեցված, սպասարկման ու օգտագորշման համար անհրաժեշտ 10.5813 հեկտար հողատարածքի վերաբերյալ 17.03.2018 թվականին կնքված առուվաճառքի թիվ 979 պայմանագիրը, ինչպես նաև դրա հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հրավիրվում է նախնական դատական նիստ 2024 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 14:40-ին, Վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 11 դատական նիստերի դահլիճ):
Վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Հարգանքով`
Վարչական դատարանի դատավոր
Կարեն Զարիկյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` հեռ. +(37410) 49-48-07/219/

Էլ. փոստ`