ՎԴ/3517/05/23 վարչական գործով ծանուցագիր
05.12.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_____________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/3517/05/23 Հեռ. 49-48-07(262)
<<05>> դեկտեմբերի 2023թ.
տ-ն Անահիտ Մեսրոպյանին
(Լոռու մարզ, Գյուլագարակ, Պուշկինո, 2 փ., 173 տ.)
Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Անահիտ Մեսրոպյանի և Վրույր Այվազյանի՝ թիվ 06-029-0122-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ Անահիտ Մեսրոպյանի սեփականության իրավունքի գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 06.02.2024 թվականին, ժամը 11։20-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +(374) 10494807(262)
Էլ. փոստ`