Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/1199/05/22վարչական գործով

25.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

երրորդ անձ «Մեջիկ վեյ» ՍՊԸ-ին
/ք. Երևան, Ֆուչիկի 25/1, բն. 17/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով «Մարինկա» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, երրորդ անձ՝ «Մեջիկ վեյ» ՍՊ ընկերություն՝ հայցվոր «Մարինկա» ՍՊ ընկերության կողմից թիվ 20192346 հայտով ներկայացված ապրանքային նշանը` չգրանցված (մերժված) դասերով և ենթադասերով, գրանցելուն ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակին պարտավորեցնելու, որպես ածանցյալ պահանջ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի Բողոքարկման խորհրդի նախագահի 10.01.2022թ. որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, ինչպես նաև 01.02.2022թ. ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակի պաշտոնակատար Ք. Համբարյանի կողմից կայացված ապրանքային նշանը մասնակի գրանցելու որոշումը մասնակի` մերժման մասով, անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2024թ. ապրիլի 16-ին՝ ժամը 14:30 -ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
¬¬¬¬

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`