Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/8608/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


27 դեկտեմբերի 2023թ.

Երրորդ անձ՝ «Ֆոտոմաստեր» ՍՊԸ-ին
/հասցե՝ ք. Երևան, Կենտրոն, Մոսկովյան փ., 29/4/

ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/8608/05/23 վարչական գործով ըստ հայցի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ «Ֆոտոմաստեր» ՍՊԸ՝ Երևանի քաղաքապետի 2017 թվականի փետրվարի 16-ի հ. 415-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետի և «Ֆոտոմաստեր» ՍՊԸ-ի միջև 2017 թվականի փետրվարի 16-ի հ. 415-Ա որոշման հիման վրա նույն թվականի մարտի 25-ին կնքված վերոնշյալ հողամասի վարձակալության պայմանագիրը, 2017 թվականի ապրիլի 12-ին հիշյալ հողամասում գտնվող ընդհանուր 1737,06 քմ մակերեսով ստորգետնյա շինությունների նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումները և գրանցամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2024 թվականի մարտի 13-ին ժամը 16:10-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:




ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 49-48-07/265/

Էլ. փոստ`