Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/1661/05/22 Հայցվոր Սասուն Ժորայի Մանուչարյանի ներկայացուցիչ Մանե Թամազյանին /ք. Երևան, Զաքիյան 7-2, 2-րդ հարկ/

27.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ՝ Դատարան/ նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, քննարկելով ըստ հայցի Սասուն Ժորայի Մանուչարյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին՝ 30.11.2021 թվականի թիվ 08122151 որոշումը մասնակի՝ 574.481 ՀՀ դրամ գումարի չափով, անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Սասուն Ժորայի Մանուչարյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին 30.11.2021 թվականի թիվ 08122151 որոշումը մասնակի՝ 574.481 ՀՀ դրամ գումարի չափով, անվավեր ճանաչելու պահանջի մասին:
23.03.2022 թվականին հրավիրվել է նախնական դատական նիստ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Դատարանը գտնում է, որ սույն գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199 և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը
ՈՐՈՇԵՑ
թիվ ՎԴ/1661/05/22 վարչական գործը նշանակել դատաքննության՝ 2024 թվականի փետրվարի 22-ին, ժամը 12:20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`