Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/3800/05/21 Երրորդ անձ՝ Նաիրի Աղասու Բաղդասարյանին /ք. Եղեգնաձոր, Անդրանիկի փողոց, 3 տուն/

27.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք կրկին հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ նախնական դատական նիստի՝ թիվ ՎԴ/3800/05/21 վարչական գործով ըստ հայցի Քնարիկ Վահրամի Կարապետյանի իրավահաջորդ՝ Նարինե Աղասու Բաղդասարյանի հայցի ընդդեմ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության, երրորդ անձինք՝ Նաիրի Աղասու Բաղդասարյան, Խաչիկ Գառնիկի Բաղդասարյան՝ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության կողմից ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՎԴ4/0321/02/20 կատարողական թերթի պահանջների նպատակով հարուցված թիվ 06200951 և թիվ 06200933 կատարողական վարույթների շրջանակներում անհրաժեշտ և համաչափ գործողություններ չկատարելով դրսևորած անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 27-ին, ժամը 12:20-ին, Հայաստանի Հանրապետության՝ վարչական դատարանի՝ շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և
խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`