Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/5509/05/23 վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին որոշում

18.01.2024

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/5509/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«16» հունվարի 2024թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Հայկ Ղարիբյանն ընդդեմ ՀՀ Ոստիկանության, երրորդ անձինք՝ Լիլիթ Սաֆարյան, Կարեն Սերյանանին՝ ՀՀ Ոստիկանությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ բավարարել Հայկ Պետրոսի Ղարիբյանի կողմից 26.04.2023 թվականին ներկայացված ապօրինի ներխուժումը կանխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ Կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով կանխել և վերացնել Հայկ Պետրոսի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տուն հասցեի ապօրինի ներխուժումը պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Էմիլ Սեյրանյանին որպես երրորդ անձ ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայկ Ղարիբյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան (դատավորին հանձնվել է 08.08.2023 թվականին) ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ երրորդ անձինք՝ Լիլիթ Սաֆարյան, Կարեն Սերյանանին՝ ՀՀ Ոստիկանությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ բավարարել Հայկ Պետրոսի Ղարիբյանի կողմից 26.04.2023 թվականին ներկայացված ապօրինի ներխուժումը կանխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ Կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով կանխել և վերացնել Հայկ Պետրոսի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տուն հասցեի ապօրինի ներխուժումը պահանջի մասին։
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ Էմիլ Սեյրանյանին որպես երրորդ անձ ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ վերջինիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները, ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը, գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտով կարող են շոշափել Էմիլ Սեյրանյանի իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Էմիլ Սեյրանյանին դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`


Ո Ր Ո Շ Ե Ց


1. Ըստ հայցի Հայկ Ղարիբյանն ընդդեմ ՀՀ Ոստիկանության, երրորդ անձինք՝ Լիլիթ Սաֆարյան, Կարեն Սերյանանին՝ ՀՀ Ոստիկանությանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ բավարարել Հայկ Պետրոսի Ղարիբյանի կողմից 26.04.2023 թվականին ներկայացված ապօրինի ներխուժումը կանխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ Կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով կանխել և վերացնել Հայկ Պետրոսի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 բնակելի տուն հասցեի ապօրինի ներխուժումը պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Էմիլ Սեյրանյանին որպես երրորդ անձ ներգրավելու հարցը,
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ








ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/5509/05/23 «16» հունվարի 2024թ.



Երրորդ անձ՝ Կարեն Սերյանանին
(ք. Երևան, Աջափնյակ, Խ. Խաչատրյան փող., 2-րդ նրբ., 2/2 տուն)


Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 16.01.2024 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը՝ «3» թերթից:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`