Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/1457/05/20 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Հասմիկ Կալֆայան /ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, 27 տուն/

18.01.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արամայիս Թումանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Երևան նոտարական տարածքի նոտար Լիանա Հովհաննիսյանի, երրորդ անձինք՝ Մարինա Գրիգորիի Մարտիրոսյան, Կարեն Արամայիսի Թումանյան, Էմիլ Արամայիսի Թումանյան, Կադաստրի կոմիտե, Լիլիթ Դումանյան, Հասմիկ Կալֆայան, ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Մերի Սարգսյան՝ 21.03.2019 թվականին Դավիթ Աշոտի Դումանյանին Ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու՝ ՀՀ ԱՆ Երևան նատարական տարածքի նոտար Լիաննա Հայկի Հովհաննիսյանի կողմից իրականացված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես դրա իրավական հետևանք՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց, 27 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ 28.03.2019 թվականին Դավիթ Դումանյանի անվամբ կատարված իրավունքների պետական գրանցումն, 02.06.2023 թվականին ՀՀ Երևան նատարական տարածքի նոտար Մերի Սարգսյանի կողմից Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործողությունները Լիլիթ Դումանյանի և Հասմիկ Կալֆայանի մասով ոչ իրավաչափ ճանաչելու, որպես դրա իրավական հետևանք՝ 04.07.2023 թվականին Լիլիթ Դումանյանի և Հասմիկ Կալֆայանի անվամբ կատարված սեփականության իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով դատաքննության նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 10-ին, ժամը՝ 12:10-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`