Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ6/0006/05/21 վարչական գործով ծանուցագիր

06.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ
թիվ ՎԴ6/0006/05/21

N ______________
26 հունվարի 2024թ.
Երրորդ անձ Գրիգոր Կամսարի Ոսկանյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ․ Լեռնապատ, 3 փ․, 8 տնակ


Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0006/05/21 վարչական գործով (Վարդուշ Արարատի Շուշանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների /բնակելի տների/ հատկացման հարցերով հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, Գրիգոր Կամսարի Ոսկանյան և Արծրուն Գրիգորի Ոսկանյան՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին) գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2024թ. փետրվարի 15-ին դատական իշխանության պաշտոնական կայքի (datalex.am) միջոցով:
Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`