Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4333/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

09.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
(Հասցեն` 0026, ք. Երևան, Գ.Նժդեհի 23) ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հեռ. +37410 49-48-07 (227) Թիվ ՎԴ/4333/05/19 վարչական գործով
«09» 02. 2024թ.
Երրորդ անձ՝ Օֆիկ Ենոքյանի իրավահաջորդ՝
Նաիրա Մանուկյանին
(Հասցեն` Կրասնադարի երկրամաս, Բելորեչենսկի շրջան, գյուղ Վելիկովերնոյե
Մայակոպսկայա փողոց, շենք 39, Ա մասնաշենք)

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ ՝ վարչական գործով ըստ հայցի՝ Հովակիմ Սմբատի Կարոյանի և Սվետլանա Բագրատի Կիրակոսյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (երրորդ անձ՝ Օֆիկ Ենոքյանի իրավահաջորդ՝ Նաիրա Մանուկյան)՝ հետևյալ պահանջի մասին, այն է՝ «Պարտավորեցնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կատարել Հովակիմ Սմբատի Կարոյանի և Սվետլանա Բագրատի Կիրակոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցում (վերականգնել իրավունքի պետական գրանցումը)՝ ք.Երևան, Լազոյի նրբ. թիվ 9 հասցեում գտնվող Հովակիմ Սմբատի Կարոյանին և Սվետլանա Բագրատի Կիրակոսյանին պատկանող 23.12.2008թ.-ին տրված թիվ 2594926 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի վկայականի «ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ» բաժնում նշված բնակելի տան նկատմամբ, դրանում նշված չափերին համապատասխան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան պարտավորեցման հայցի բավարարման ուժով անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 11.04.2019թ.-ի 2868770 բանալիով, 05.04.2019թ.-ի 2858350 բանալիով, 15.05.2019թ.-ի 2927492 բանալիով դիմումների հիման վրա հարուցված «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը դադարեցնելու մասին» որոշումը:»,
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 22-ին, ժամը 11։30-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում` 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 26 (Հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23):
(ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):





Դատավոր Ա.Ծատուրյանի օգնական Է.Կարապետյան

Հասցե` 0026, ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 (227)

Էլ. փոստ`