Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /215/ №ԴԴ-9 Ե–––––––––––––– «06» փետրվարի 2024թ. Թիվ ՎԴ/6980/05/22 վարչական գործ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Նուբար Սարգսի Հարությունյանին Հասցեն` ք.Երևան, Լեփսուսի 19 շ., բն.34 Ձեզ է ուղարկվում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/6980/05/22 վարչական գործով 06.02.2024 թվականին կայացված «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 06.02.2024 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ ներգրավվել եք որպես երրորդ անձ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի յոթերորդ մասին համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն. Կողմերն իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին. 5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները. 6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ. 7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը. 8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից: 2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ: 3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները: Նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարի 26-ին, ժամը՝ 11:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ թիվ 25): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, և այլն): Առդիր` «3» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

13.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/6980/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024թ. ք.Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, քննության առնելով թիվ ՎԴ/6980/05/22 վարչական գործով` ըստ հայցի Կարեն Ռոբերտի Հարությունյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աննա Ղազարյանի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և Քաջիկ Հրանտի Բեգյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, երրորդ անձ ներգրավելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

Կարեն Ռոբերտի Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ներկայացնելու համար 11.11.2022 թվականին փոստին հանձնած հայցադիմումով (Դատարանում ստացվել է 14.11.2022 թվականին), խնդրել է. «Անվավեր ճանաչել (վերացնել) 23.05.2022 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու, 29.07.2022 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտը, 05.08.2022 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը»:
Միաժամանակ միջնորդել է կասեցնել 08.11.2022 թվականի «Բնակարանը հակադիր վտարելու մասին» որոշման կատարումը:
Դատարանի (դատավոր Միքայել Մելքումյան) 22.11.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ պահանջները հստակեցնելու անհրաժեշտության մատնանշմամբ:
Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ տվյալ պարագայում հայցադիմումում որպես պատասխանող նշված են նաև Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աննա Ղազարյանը և Քաջիկ Հրանտի Բեգյանը, սակայն հայցադիմումը չի պարունակում Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աննա Ղազարյանի դեմ ուղղված պահանջ, իսկ Քաջիկ Հրանտի Բեգյանի մասնակցությունը սույն գործին կարող է սահմանափակվել երրորդ անձի կարգավիճակով:
Հայցվորը, որպես պատասխանողներ կրկին նշելով Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աննա Ղազարյանին և Քաջիկ Հրանտի Բեգյանին, հայցադիմումը 22.11.2022 թվականին ներկայացնելով Դատարան, խնդրել է անվավեր ճանաչել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 23.05.2022 թվականի որոշումը, «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին» 29.07.2022 թվականի որոշումը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 05.08.2022 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:

Միաժամանակ միջնորդել է կասեցնել 08.11.2022 թվականի «Բնակարանը հակադիր վտարելու մասին» որոշման կատարումը:
Դատարանի (դատավոր Միքայել Մելքումյան) 28.11.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է՝ «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին» 29.07.2022 թվականի որոշումը հայցադիմումին կից ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:
Հայցվորը մասամբ վերացրել է հայցադիմումում առկա թերությունները և օրենքով սահմանված ժամկետում՝ 30.11.2022 թվականին, հայցադիմումը կրկին ներկայացրել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աննա Ղազարյանի և Քաջիկ Հրանտի Բեգյանի, խնդրելով անվավեր ճանաչել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 23.05.2022 թվականի որոշումը, «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին» 29.07.2022 թվականի որոշումը և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 05.08.2022 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը:
Միաժամանակ հայտնել է, որ վիճարկվող որոշումներն ստացել է 26.10.2022 թվականին:
Միջնորդել է նաև կիրառել հայցի ապահովման միջոց:
Դատավոր Միքայել Մելքումյանի՝ հատուկ մասնագիտական դասընթացների (վերապատրաստման դասընթացների) մասնակցելու կապակցության կրկին ներկայացված հայցադիմումը 30.11.2022 թվականին մակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին:
Դատարանի 07.12.2022 թվականի որոշմամբ Կարեն Ռոբերտի Հարությունյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 23.05.2022 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 05.08.2022 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետկան գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, ընդունել վարույթ՝ ընդունված համարելով սկզբնական ներկայացման օրը, իսկ հայցադիմումի ընդունումը՝ մնացած մասով, մերժել է և վարչական գործի դատավարության մեջ, որպես երրորդ անձինք՝ ներգրավվել են Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աննա Ղազարյանը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն և Քաջիկ Հրանտի Բեգյանը:
«Ապացույց պահանջելու մասին» 07.12.2022 թվականի որոշմամբ պատասխանողից պահանջվել է Դատարան ներկայացնել ք.Երևան, Յ.Լեփսուս փողոց, 19-րդ շենք, թիվ 34 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին 23.05.2022 թվականի որոշման կայացման համար հիմք հանդիսացած կատարողական վարույթի նյութերն ամբողջությամբ:
Դատարանի 07.12.2022 թվականի որոշմամբ հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ, մերժվել է:
Դատարանում 27.04.2023 թվականին մուտքագրված միջնորդությամբ հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է սույն վարչական գործի դատավարության մեջ, որպես երրորդ անձինք, ներգրավել ք.Երևան, Յ.Լեփսուսի փողոց, 19-րդ շենք, թիվ 34 հասցեի անշարժ գույքի նախկին համասեփականատերեր Նուբար Սարգսի Հարությունյանին, Ռոբերտ Ռաֆիկի Հարությունյանին, Սրբուհի Ղազարի Պողոսյանին, Գայանե Ռաֆիկի Հարությունյանին և Կարինե Ռաֆիկի Հարությունյանին՝ պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտով արդեն իսկ շոշափվել է վերջիններիս գույքային իրավունքները՝ ենթադրյալ ոչ իրավաչափ վարչական ակտով զրկվել են նշված հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, իսկ հայցվորի կողմից հայցվող իրավունքի վերականգնման պահանջն ակնկալվող դատական ակտով բավարարվելու կամ մերժվելու դեպքում այդ դատական ակտով կշոշափվի նաև նշված անձանց իրավունքները: Բացի այդ, կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինները պատշաճ չեն ծանուցվել կատարավողական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների մասին:
Դատարանի 26.05.2023 թվականի որոշմամբ սույն վարչական գործով նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև փորձագիտական եզրակացությունն ստանալը:
Դատարանում 18.08.2023 թվականին մուտքագրվել է Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության 15.08.2023 թվականի թիվ 23-0028Վ փորձագետի եզրակացությունը:
Դատարանի 21.08.2023 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը վերսկսվել է և վարչական գործը նշանակվել է դատաքննության:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հադվածի երկրորդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Իսկ նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ որոշակի պայմանների առկայության դեպքում անձը կարող է դատավարության մեջ ներգրավվել որպես երրորդ անձ բացառապես իր դիմումի հիման վրա, կամ Դատարանի նախաձեռնությամբ:
Նկատի ունենալով, որ դատավարության մեջ անձը կարող է ներգրավվել որպես երրորդ անձ իր դիմումի հիման վրա կամ Դատարանի նախաձեռնությամբ, իսկ միջնորդությունը ներկայացվել է հայցվորի ներկայացուցչի կողմից, ուստի Դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ այն ներկայացվել է նման միջնորդություն ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի պահանջները վերաբերում են ք.Երևան, Յ.Լեփսուսի փողոց, 19-րդ շենք, թիվ 34 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 23.05.2022 թվականի որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 05.08.2022 թվականին նույն հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն, իսկ 06.03.2007 թվականի թիվ 2191873 վկայականի համաձայն՝ նշված անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է ինչպես հայցվորին, այնպես էլ Ռոբերտ Ռաֆիկի Հարությունյանին, Սրբուհի Ղազարի Պողոսյանին, Նուբար Սարգսի Հարությունյանին, Գայանե Ռաֆիկի Հարությունյանին և Կարինե Ռաֆիկի Հարությունյանին, ուստի Դատարանը գտնում է, որ այդ պայմաններում սույն վարչական գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով անմիջականորեն շոշափվելու են Ռոբերտ Ռաֆիկի Հարությունյանի, Սրբուհի Ղազարի Պողոսյանի, Գայանե Ռաֆիկի Հարությունյանին, Նուբար Սարգսի Հարությունյանի և Կարինե Ռաֆիկի Հարությունյանի շահերը, ուստի վերջիններիս անհրաժեշտ է դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձինք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ Ռոբերտ Ռաֆիկի Հարությունյանին, Սրբուհի Ղազարի Պողոսյանին, Նուբար Սարգսի Հարությունյանին, Գայանե Ռաֆիկի Հարությունյանին և Կարինե Ռաֆիկի Հարությունյանին սույն վարչական գործի դատավարության մեջ որպես երրորդ անձինք ներգրավելու վերաբերյալ, մերժել:
Թիվ ՎԴ/6980/05/22 վարչական գործի դատավարության մե՝ որպես երրորդ անձինք, ներգրավել Ռոբերտ Ռաֆիկի Հարությունյանին, Սրբուհի Ղազարի Պողոսյանին, Նուբար Սարգսի Հարությունյանին, Գայանե Ռաֆիկի Հարությունյանին և Կարինե Ռաֆիկի Հարությունյանին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:






ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`