Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր Թիվ ՎԴ2/0506/05/23 վարչական գործով

23.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0258/05/23 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2024թ.

Հասցեատեր՝ Ժենյա Սուքիասյան
Հասցե՝ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն,
Կ. Ուլնեցու 2 փակուղի, շինություն հ/հ 4, բնակարան 24

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արմենակ Արշակի Սաղաթելյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Ժենյա Անդրանիկի Սուքիասյան՝ Ժենյա Անդրանիկի Սուքիասյանի անվամբ կատարված սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի Հին այգետարածքի 14-րդ թաղամաս թիվ 24 այգետնակ հասցեի 0,055 հեկտար ընդհանուր մակերեսով այգեգործական հողամասի նկատմամբ դադարեցնելուն և Արմենակ Արշակի Սաղաթելյանի անվամբ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին կատարված պետական գրանցման գործողությունը և ըստ այդմ՝ հայցվորի սեփականության իրավունքը նշված գույքի նկատմամբ վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Վարչական գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 7-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Ա. Խաչատրյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:





Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`