Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/6435/05/23 վարչական գործով դատավարության մեջ երրորդ անձինք ներգրավելու մասին որոշում:

26.02.2024

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/6435/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՔ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«23» հունվարի 2024թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունը ընդդեմ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Գայանե Գալստյան՝ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 29.06.2023 թվականի Բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԱՐԴ1/1425/02/19 գործով տրված կատարողական թերթի համաձայն՝ թիվ ԱՐԴ1/0434/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձումը տարածել հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառված ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքի Չարենց թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող հողամասի վաճառքից առաջացած գումարից պարտապան Գայանե Գալուստի Գալստյանի բաժնեմասին համապատասխան հաշվարկված 768.450 ՀՀ դրամի նկատմամբ, պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ Այդի բանկ ՓԲԸ-ին և Ամերիաբանկ ՓԲԸ-ին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունը ընդդեմ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Գայանե Գալստյան՝ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 29.06.2023 թվականի Բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԱՐԴ1/1425/02/19 գործով տրված կատարողական թերթի համաձայն՝ թիվ ԱՐԴ1/0434/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձումը տարածել հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառված ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքի Չարենց թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող հողամասի վաճառքից առաջացած գումարից պարտապան Գայանե Գալուստի Գալստյանի բաժնեմասին համապատասխան հաշվարկված 768.450 ՀՀ դրամի նկատմամբ, պահանջի մասին:
Քննարկելով սույն գործով դատավարության մեջ «Այդի բանկ ՓԲԸ-ին և Ամերիաբանկ ՓԲԸ-ին որպես երրորդ անձինք ներգրավելու հարցը՝ Դատարանը գտնում է, որ վերջիններիս անհրաժեշտ է ներգրավել որպես երրորդ անձինք հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով շոշափելու է կամ հնարավոր է շոշափվի այլ անձանց իրավունքները, ինչպես նաև այդ դատական ակտն առնչվելու է կամ կարող է առնչվել այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց լիազորություններին, ապա այդ անձինք համարվում են երրորդ անձինք, ովքեր դատավարության մեջ կարող են ներգրավվել ինչպես իրենց դիմումի հիման վրա, այնպես էլ՝ դատարանի նախաձեռնությամբ: Ընդ որում, այն դեպքերում, երբ դատարանը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է որոշակի անձանց կամ մարմինների վրա՝ վերջիններիս որպես երրորդ անձ ներգրավելը հանդիսանում է դատարանի պարտականությունը:
Դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը և հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը, գտնում է, որ տվյալ դեպքում կայացվող դատական ակտը կարող է շոշափել «Այդի բանկ ՓԲԸ-ի և Ամերիաբանկ ՓԲԸ-ին իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Դատարանը եզրահանգում է, որ սույն գործով «Այդի բանկ ՓԲԸ-ին և Ամերիաբանկ ՓԲԸ-ին դատավարության մեջ պետք է ներգրավել որպես երրորդ անձինք:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունը ընդդեմ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Գայանե Գալստյան՝ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողի 29.06.2023 թվականի Բռնագանձված գումարների բաշխման մասին որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ պարտավորեցնել ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԱՐԴ1/1425/02/19 գործով տրված կատարողական թերթի համաձայն՝ թիվ ԱՐԴ1/0434/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձումը տարածել հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառված ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքի Չարենց թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող հողամասի վաճառքից առաջացած գումարից պարտապան Գայանե Գալուստի Գալստյանի բաժնեմասին համապատասխան հաշվարկված 768.450 ՀՀ դրամի նկատմամբ, պահանջի մասին, վարչական գործով դատավարության մեջ պետք է «Այդի բանկ ՓԲԸ-ին և Ամերիաբանկ ՓԲԸ-ին ներգրավել որպես երրորդ անձինք:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07,
Էլ. փոստ՝ varchakan@court.am
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/6435/05/23 «23» հունվարի 2024թ.

Հայցվորի ներկայացուցիչ՝ Դերենիկ Գյոզալյանին
(ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա)

Պատասխանող՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը
(ք. Երևան, Հալաբյան 41ա)

Երրորդ անձ՝ Գայանե Գալստյանին
(Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Չարենցի փ. 23 շենք, 32 բն)

Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 23.01.2024 թվականի «Դատավարության մեջ երրորդ անձինք ներգրավելու մասին» որոշումը՝ «3» թերթից:



ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`