Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ5/0097/05/24 վարչական գործով դատական ծանուցագիր

29.02.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. +(374 312) 5-70-98/11-33/
Ե- _____________
«27» փետրվարի 2024թ.

Թիվ ՎԴ5/0097/05/24 վարչական գործով

պատասխանող` «Ալեքսանդրապոլ բիզնես կենտրոն» ՍՊ-ընկերության
տնօրեն Արմեն Մաթևոսյանին
Հասցե` ՀՀ, ք. Գյումրի, Մայակովսկու փ., 40 տ.

ՀՀ վարչական դատարանի 14.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հայցադիմումն ընդդեմ «Ալեքսանդրապոլ բիզնես կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Մաթևոսյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Նշված գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի մարտի 28-ին, ժամը` 10:00-ին, ՀՀ վարչական դատարանում ((ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք օգտվում եք կողմի բոլոր իրավունքներից և կրում եք նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:

Դատավոր Տիգրան Սանթրոսյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` 5-70-98/11-33/

Էլ. փոստ`