Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/9276/05/23

05.03.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



թիվ ՎԴ/9276/05/23 վարչական գործով
պատասխանող Նարեկ Ավետիսյանին
/ք. Երևան, Արցախի պող., 32Ա շ., 16/1բն./



Կրկին Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի «Վարչական գործը դատաքննության նշանակելու» 28.12.2023թ. որոշումը՝ հաշվի առնելով այն փոստային ծառայության կողմից «Չի պահանջվել» նշումով վերադարձված լինելու հանգամանքը:
Դուք համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան







Վարչական գործ թիվ ՎԴ/9276/05/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 դեկտեմբերի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ելենա Առաքելյան, ծանոթանալով ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը 13.11.2023թ. (փոստային ծառայությանն է հանձնել 10.11.2023թ.) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Նարեկ Գագիկի Ավետիսյանի՝ խնդրելով Նարեկ Ավետիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով:
ՀՀ վարչական դատարանի 21.11.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը 20.12.2023թ. հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Նարեկ Գագիկի Ավետիսյանի՝ խնդրելով Նարեկ Ավետիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ ՀՀ վարչական դատարանը եզրակացրեց, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների, 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների պահպանմամբ, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումն ընդդեմ Նարեկ Գագիկի Ավետիսյանի՝ Նարեկ Ավետիսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
2. Սույն վարչական գործը նշանակել դատաքննության 04.06.2024 թվականին՝ ժամը 12:15-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ








Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`