Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/9431/05/20 վարչական գործ։

05.03.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

թիվ ՎԴ/9431/05/20 վարչական գործով
երրորդ անձ «Վենտմայն» ՍՊ ընկերությանը
/ք. Երևան, Օրբելի 45, 3-րդ հարկ/



Նկատի ունենլով, որ երրորդ անձ «Վենտմայն» ՍՊ ընկերությանը 31․01․2024թ․ ուղարկված ծրարը ետ է վերադարձել «Անհայտ» նշումով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ վարչական դատարանի 31.01.2024թ. որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
Վարչական գործ թիվ ՎԴ/9431/05/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31 հունվարի 2024թ. ք.Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, քննության առնելով թիվ ՎԴ/9431/05/20 վարչական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Համլետ Բալաբեկի Հովսեփյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերություն, Վարդան Հովսեփյան, «Վենտմայն» ՍՊ ընկերություն, Կարինե Հովսեփյան՝ հայցվոր Համլետ Հովսեփյանի և պատասխանող ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջև թիվ 01474196 կատարողական վարույթով 30.10.2020թ-ին կայացված կատարողական վարույթը վերսկսելու որոշման շրջանակներում կատարողական բնույթի իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործնըստ հայցի Համլետ Բալաբեկի Հովսեփյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերություն, Վարդան Հովսեփյան, «Վենտմայն» ՍՊ ընկերություն, Կարինե Հովսեփյան՝ հայցվոր Համլետ Հովսեփյանի և պատասխանող ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջև թիվ 01474196 կատարողական վարույթով 30.10.2020թ-ին կայացված կատարողական վարույթը վերսկսելու որոշման շրջանակներում կատարողական բնույթի իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 17.04.2024 թվականին՝ ժամը 16:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ








Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`