Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8180/05/23 Վարչական գործով ծանուցում

04.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ
Թիվ ՎԴ/8180/05/23
N______________
03 ապրիլի 2024թ.
Երրորդ անձ «Ջավ-Ա-Շին» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք վարչական շրջան,
Հ. Գյուլիքևխյան փ., հ. 9/12

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Անի Չիլինգարյան) վարույթում քննվող թիվ թիվ ՎԴ/8180/05/23 վարչական գործով (Գևորգ Գրիգորի Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Ջավ-Ա-Շին» ՍՊ ընկերություն, Երևան համայնքի կողմից 18.01.2023թ. տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին) հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 23 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2)։

Դատավորի գործավար Լիլի Սուքիասյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 49-48-07 /237/

Էլ. փոստ`