Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/9732/05/21 ՈՐՈՇՈՒՄ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹07›› մարտի 2024թ. ք. Երևան Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի, քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի, քննելով թիվ ՎԴ/9732/05/21 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալ. Հարությունյանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Մարիաննա Կարապետյանի՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ‹‹Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին›› 06.08.2021թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ալ. Հարությունյան) 10.09.2021թ.-ի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ: Դատավոր Ալ. Հարությունյանի՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են վերջինիս՝ ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները, և գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով այն վերամակագրվել է դատավոր Ա. Ղազարյանին: ՀՀ վարչական դատարանի 25.11.2022թ.-ի /դատավոր Ա. Ղազարյան/ որոշմամբ գործը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ: Գործով կայացել են նախնական դատական նիստեր: ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››: Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՎԴ/9732/05/21 վարչական գործն ըստ հայցի Մարիաննա Կարապետյանի՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ‹‹Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին›› 06.08.2021թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

05.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚11ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Հայցվոր՝ Մարիաննա Կարապետյանին
/հասցե- ք. Երևան, 16 թաղ., Շահումյան փող., 31շ., բն. 62/


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 07.03.2024թ. որոշումը՝ գործը /ՎԴ/9732/05/21 դատաքննության նշանակելու մասին՝ ՚2ՙ թերթից:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚11ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Հայցվոր՝ Մարիաննա Կարապետյանին
/հասցե- ք. Երևան, 16 թաղ., Շահումյան փող., 31շ., բն. 62/


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 07.03.2024թ. որոշումը՝ գործը /ՎԴ/9732/05/21 դատաքննության նշանակելու մասին՝ ՚2ՙ թերթից:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Ստացա __________________
ստորագրություն _______________________________________
անուն ազգանուն

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`