Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/4138/05/23 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹18›› մարտի 2024թ. ք. Երևան Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյան, քննության առնելով թիվ ՎԴ/4138/05/23 վարչական գործով 02.04.2024թ.-ին, ժամը 16:40-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի <<ՍԱՌ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի՝ ընդդեմ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի` պատասխանողին Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու՝ անվավեր ճանաչելով 04.05.2023 թվականի թիվ 25/02-25/76212-23 գրությունը, պահանջի մասին: Նշված գործով հաջորդ դատական նիստը նշանակվել էր 02.04.2024թ.-ին, ժամը 16:40-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրը համընկնում է դատավոր Ա. Ղազարյանի հերթական վերապատրաստման օրվա հետ, դատարանը գտավ, որ 02.04.2024թ.-ին, ժամը 16:40-ին նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել: Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Վարչական գործով ըստ հայցի <<ՍԱՌ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի՝ ընդդեմ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի` պատասխանողին Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեության թույլտվություն տրամադրելուն պարտավորեցնելու՝ անվավեր ճանաչելով 04.05.2023 թվականի թիվ 25/02-25/76212-23 գրությունը, պահանջի մասին, 02.04.2024թ.-ին, ժամը 16:40-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել 08.04.2024թ.-ին, ժամը 16:40-ին ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

05.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚19ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Հայցվոր՝ <<ՍԱՌ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ին
/հասցե- ք. Երևան, Կոմիտասի պող. հ. 46շ. 56/1 տարածք/


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4138/05/23 վարչական գործով դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշումը՝ ՚1ՙ թերթից:

Դատավորի գործավար Ռաֆայել Խաչատրյան



ենթակա է վերադարձման դատարանին

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚19ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Հայցվոր՝ <<ՍԱՌ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ին
/հասցե- ք. Երևան, Կոմիտասի պող. հ. 46շ. 56/1 տարածք/


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4138/05/23 վարչական գործով դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշումը՝ ՚1ՙ թերթից:

Ստացա __________________ _______________________________________

ստորագրություն անուն ազգանուն

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`