Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/3141/05/16 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹18›› մարտի 2024թ. ք. Երևան Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյան, քննության առնելով թիվ ՎԴ/3141/05/16 վարչական գործով 02.04.2024թ.-ին, ժամը 11:00-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Շիրակ Հարությունյանի՝ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության (իրավահաջորդ՝ Կոմիտե), երրորդ անձինք Միսակ Հարությունյանի, ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի կողմից 21.08.2014թ.-ին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու և Հանձնաժողովին՝ բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Նշված գործով հաջորդ դատական նիստը նշանակվել էր 02.04.2024թ.-ին, ժամը 11:00-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրը համընկնում է դատավոր Ա. Ղազարյանի հերթական վերապատրաստման օրվա հետ, դատարանը գտավ, որ 02.04.2024թ.-ին, ժամը 11:00-ին նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել: Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ դատարանը՝ Ո Ր Ո Շ Ե Ց Վարչական գործով ըստ հայցի Շիրակ Հարությունյանի՝ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության (իրավահաջորդ՝ Կոմիտե), երրորդ անձինք Միսակ Հարությունյանի, ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Հանձնաժողովի կողմից 21.08.2014թ.-ին կայացված միջամտող վարչական ակտը վերացնելու և Հանձնաժողովին՝ բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում ընդգրկելու մասին հրամանի նախագիծ կազմելուն և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 02.04.2024թ.-ին, ժամը 11:00-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել 08.04.2024թ.-ին, ժամը 11:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

05.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚19ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Երրորդ անձ՝ Միսակ Հարությունյանին
/հասցե՝ Շիրակի մարզ, գ. Վահրամաբերդ/


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3141/05/16 վարչական գործով դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշումը՝ ՚2ՙ թերթից:

Դատավորի գործավար Ռաֆայել Խաչատրյան



ենթակա է վերադարձման դատարանին

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚19ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Երրորդ անձ՝ Միսակ Հարությունյանին
/հասցե՝ Շիրակի մարզ, գ. Վահրամաբերդ/


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3141/05/16 վարչական գործով դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշումը՝ ՚2ՙ թերթից:

Ստացա __________________ _______________________________________

ստորագրություն անուն ազգանուն

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`