Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10452/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր։

12.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/10452/05/23 վարչական գործով
հայցվոր «Արտբրիջ» ՍՊ ընկերություն
հասցե ք. Երևան, Արցախի փ., 14 շ., բն. 5

Ըստ հայցի «Արտբրիջ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 20.10.2023 թվականի թիվ 80/8, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության 15.08.2023 թվականի «Մաքսային գործի ոլորտում» թիվ 0094-Ո-1 որոշումները և ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության 15.08.2023 թվականի «Կամերալ մաքսային ստուգման» թիվ 0094-Ա ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 19):
Դուք կանչվում եք, որպես երրորդ անձ:
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Ծանուցում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Մ. Մարգարյան

Հասցե` ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374 10) 494-807 /221/

Էլ. փոստ`