Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/7227/05/23

12.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



Վարչական գործ թիվ ՎԴ/7227/05/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 մարտի 2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, քննության առնելով թիվ ՎԴ/7227/05/23 վարչական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Պարգև Ռուբիկի Մանուկյանի, երրորդ անձ՝ Խաչատուր Ասատրյան՝ ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վարչական գործն ըստ հայցի Պարգև Ռուբիկի Մանուկյանի, երրորդ անձ՝ Խաչատուր Ասատրյան՝ ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ Խաչատուր Վլադիմիրի Ասատրյանի անվամբ ք․ Երևան, Նոր Նորք Ս․ Քոչարյան փողոց 8 շենք 53 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13․09․2023թ․ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 15.10.2024 թվականին՝ ժամը 14:20-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։


2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

թիվ ՎԴ/7227/05/23 վարչական գործով
երրորդ անձ Խաչատուր Ասատրյանին
/ք. Երևան, Ավան, Նարեկացի թաղ., 1Ա շ., բն. 30/


Նկատի ունենալով, որ երրորդ անձ Խաչատուր Ասատրյանին 14․03․2024թ․ ուղարկված ծրարը ետ է վերադարձել «Չի պահանջվել» նշումով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ վարչական դատարանի 14.03.2024թ. որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`