Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/9431/05/20 վարչական գործ

12.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


թիվ ՎԴ/9431/05/20 վարչական գործով
երրորդ անձ «Վենտմայն» ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Օրբելի 45, 3-րդ հարկ/


ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ելենա Առաքելյան) վարույթում է գտնվում Համլետ Բալաբեկի Հովսեփյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերություն, Վարդան Հովսեփյան, «Վենտմայն» ՍՊ ընկերություն, Կարինե Հովսեփյան՝ հայցվոր Համլետ Հովսեփյանի և պատասխանող ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջև թիվ 01474196 կատարողական վարույթով 30.10.2020թ-ին կայացված կատարողական վարույթը վերսկսելու որոշման շրջանակներում կատարողական բնույթի իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ սույն վարչական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդության քննությանը:
Նշված միջնորդության քննությունը տեղի կունենա 17.04.2024 թվականին՝ ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։



ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`