Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/12826/05/21

12.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



Վարչական գործ թիվ ՎԴ/12826/05/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 հունվարի 2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ելենա Առաքելյան, քննության առնելով թիվ ՎԴ/12826/05/21 վարչական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Մարիամ Ռոդեֆանի Խաչատրյանի ընդդեմ ՀՀ Երևանի նոտարական գրասենյակի նոտար Նունե Ռազմիկի Սարգսյանի, երրորդ անձինք՝ Լամարա Ոսկանյան, Վարդուշ Պողոսյան (Սիմոնյան), Գայանե Խաչատրյան, Մարգարիտա Խաչատրյան՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի գործողությունը՝ ըստ կտակի ժառանգության վկայագիր տալը մերժելու մասին, ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։
Տվյալ դեպքում դատարանը համարում է, որ սույն գործը նախապատրաստված է, ուստի պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ ՀՀ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի Մարիամ Ռոդեֆանի Խաչատրյանի ընդդեմ ՀՀ Երևանի նոտարական գրասենյակի նոտար Նունե Ռազմիկի Սարգսյանի, երրորդ անձինք՝ Լամարա Ոսկանյան, Վարդուշ Պողոսյան (Սիմոնյան), Գայանե Խաչատրյան, Մարգարիտա Խաչատրյան՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի գործողությունը՝ ըստ կտակի ժառանգության վկայագիր տալը մերժելու մասին, ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության 06.06.2024 թվականին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

թիվ ՎԴ/12826/05/21 վարչական գործով
երրորդ անձ Գայանե Խաչատրյանին
/ք. Երևան, Օգանովի փողոց 12 շ., 37 բն./


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու» 24.01.2024թ. որոշումը՝ հաշվի առնելով այն փոստային ծառայության կողմից «Չի պահանջվել» նշումով վերադարձված լինելու հանգամանքը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`