Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ.Նժդեհի 23 հեռ. +(37410) 49-48-07 /213/ «22» մարտի 2024թ. Թիվ ՎԴ/5958/05/14 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Սուսաննա Մկրտչյանին Հասցեն` ք.Երևան, Նոր Արեշ 11-րդ փ., 40 Ձեզ է ուղարկվում ըստ հայցի Վարդիթեր Իսկանդարի Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Արսեն Մկրտչյանի, Սուսաննա Մկրտչյանի և Ռազմիկ Մկրտչյանի՝ 29.08.2014 թվականի ակտն անվավեր ճանաչելու, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և որպես հետևանք՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին «Վարչական գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը: Նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը՝ 12:20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ՝ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն): Առդիր` «2» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

23.04.2024

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/5958/05/14

ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.03.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա.Դարբինյանս՝ ուսումնասիրելով թիվ ՎԴ/5958/05/14 վարչական գործի նյութերն ըստ հայցի Վարդիթեր Իսկանդարի Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Արսեն Մկրտչյանի, Սուսաննա Մկրտչյանի և Ռազմիկ Մկրտչյանի՝ 29.08.2014 թվականի ակտն անվավեր ճանաչելու, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և որպես հետևանք՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Վարդիթեր Իսկանդարի Մարտիրոսյանը, 24.10.2014 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ներկայացրած հայցադիմումով, խնդրել է.
անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 29.08.2014 թվականի որոշումը:
Պարտավորեցնել պատասխանողին կայացնել թիվ 843-Ա որոշման Հավելված 3-ի թիվ 513 համարում նշված 152քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը թիվ 7523-Ա որոշմամբ հայցվորին հատկացված ավտոտնակի տարածքի համադրվող հատվածի մասով մասնակի անվավեր ճանաչելու մասին որոշում և որպես ածանցյալ պահանջ՝ թիվ 843-Ա որոշման անվավեր ճանաչված մասով անվավեր ճանաչել այդ որոշման հիման վրա իրականացված իրավունքի պետական գրանցումը:
Միաժամանակ միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով:
Դատարանի (դատավոր Գևորգ Սոսյան) 03.11.2014 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի (դատավոր Գևորգ Սոսյան) 03.11.2014 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ Արսեն Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն ներգրավվել են որպես երրորդ անձինք:
Դատարանի (դատավոր Գևորգ Սոսյան) 26.02.2015 թվականի որոշմամբ վարչական գործի դատավարության մեջ Սուսաննա Մկրտչյանը և Ռազմիկ Մկրտչյանը ներգարվվել են որպես երրորդ անձինք:
09.04.2015 թվականին հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցադիմումի լրացում, որով խնդրել է.
1. անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 29.08.2014 թվականի որոշումը:
2.Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին կայացնել թիվ 843-Ա որոշման Հավելված 3-ի թիվ 513 կետում նշված 152քմ մակերեսով հողամասի նկատմամբ երրորդ անձի սեփականության իրավունքի ճանաչումը՝ թիվ 7523-Ա որոշմամբ հայցվորին հատկացված ավտոտնակի տարածքի համադրվող հատվածի մասով, մասնակի անվավեր ճանաչելու մասին որոշում:
3. Ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի թիվ 843-Ա որոշման Հավելված 3-ի թիվ 513 կետում նշված 152քմ մակերեսով հողամասը՝ հայցվորին թիվ 7523-Ա որոշմամբ հատկացված ավտոտնակի տարածքի համադրվող հատվածի մասով, երրորդ անձի սեփականությունը ճանաչելուն ուղղված գործողությունները:
4. Ոչ իրավաչափ ճանաչել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի թիվ 843-Ա որոշման Հավելված 3-ի թիվ 513 կետում նշված հողամասի՝ ավտոտնակի զբաղեցրած հողամասի նկատմամբ երրորդ անձի սեփականության իրավունքի ճանաչման համար թիվ 40 հասցեի հողամասի հատակագիծը կազմելու գործողությունները:
5. Որպես հետևանքները վերացնելու ածանցյալ պահանջ՝ մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի թիվ 843-Ա որոշումը՝ թիվ 843-Ա որոշման հավելված 3-ի թիվ 513 կետում նշված հողամասի ավտոտնակի զբաղեցրած հողամասը երրորդ անձի սեփականությունը ճանաչելու մասով և դրա հետևանքով այդ հողամասի նկատմամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը:
Միաժամանակ, միջնորդել է հայցադիմումի լրացմամբ ավելացված պահանջների մասով ժամկետը հայցվորի կողմից խախտելու հանգամանք դիտարկելու պարագայում հայցադիմում ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը համարել հարգելի և վերականգնել, ինչպես նաև ավելացված հայցապահանջների համար նախատեսված պետական տուրքի գումարին անդրադառնալ դատական ակտը կայացնելիս:
09.04.2015 թվականին հրավիրված դատական նիստի ժամանակ Դատարանը հաշվի առնելով, որ առկա է գործի վարույթը կասեցնելու հարց՝ գտել է, որ դեռևս նշված միջնորդությանը անդրադառնալու կարիք չկա:
Դատարանի (դատավոր Գևորգ Սոսյան) 09.04.2015 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ ՎԴ/5962/05/14 վարչական գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:
Դատարանի (դատավոր Գևորգ Սոսյան) 12.09.2023 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսվել է:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ սույն վարչական գործը 19.03.2024 թվականին մակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանին:
Հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ վարչական գործը պետք է ընդունել վարույթ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ՎԴ/5958/05/14 վարչական գործն ըստ հայցի Վարդիթեր Իսկանդարի Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Արսեն Մկրտչյանի, Սուսաննա Մկրտչյանի և Ռազմիկ Մկրտչյանի՝ 29.08.2014 թվականի որոշումն անվավեր ճանաչելու, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և որպես հետևանք՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ընդունել վարույթ և նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը՝ 12:20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:





ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Խմբագրել
Այլ նշումներ:

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`