Թիվ ՎԴ/0137/05/24 վարչական գործով դատաքննության որոշում
23.04.2024
Թիվ ՎԴ/0137/05/24 վարչական գործով
պատասխանող` Ինամ Ուլլահ Շերզադ Աբդուլ Բասիրին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ջրվեժ, Բագրևանդի փ., քոթեջ 42
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
05.03.2024թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)` նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, ուսումնասիրելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընդդեմ Աֆղանստանի քաղաքացի Ինամ Ուլլահ Շերզադ Աբդուլ Բասիրի, երրորդ անձ՝ ՀՀ դատախազություն՝ ՀՀ-ում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժ կրող Աֆղանստանի Իսլամական Էմիրության քաղաքացի Ինամ Ուլլահ Շերզադ Աբդուլ Բասիրին դատական կարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընդդեմ Աֆղանստանի քաղաքացի Ինամ Ուլլահ Շերզադ Աբդուլ Բասիրի, երրորդ անձ՝ ՀՀ դատախազություն՝ ՀՀ-ում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժ կրող Աֆղանստանի Իսլամական Էմիրության քաղաքացի Ինամ Ուլլահ Շերզադ Աբդուլ Բասիրին դատական կարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին։
Նկատի ունենալով, որ սույն գործով նշանակվել և անցկացվել է նախնական դատական նիստ, որի ընթացքում կատարվել է գործը դատաքննության նախապատրաստելու համար նախատեսված գործողությունները, ուստի Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վարչական գործն ըստ հայցի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընդդեմ Աֆղանստանի քաղաքացի Ինամ Ուլլահ Շերզադ Աբդուլ Բասիրի, երրորդ անձ՝ ՀՀ դատախազություն՝ ՀՀ-ում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժ կրող Աֆղանստանի Իսլամական Էմիրության քաղաքացի Ինամ Ուլլահ Շերզադ Աբդուլ Բասիրին դատական կարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 15:30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 24 դատական նիստերի դահլիճ):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
ԴԱՏԱՎՈՐ ԼԻԼԻԹ ՍԱԴՈՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +(374 10) 494-807 /268/
Էլ. փոստ`