Թիվ ԼԴ/0942/02/21 քաղաքացիական գործով պատասխանող էդիկ Արտաշի Գևորգյանին ուղղված դատական ծանուցագիր
23.04.2021
ԷԴԻԿ ԱՐՏԱՇԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
/Հասցե` Լոռու մարզ, ք.Վանաձոր Տարոն-3, ՔՇՀ-7, 23/5 /
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկոյան, վարույթ է ընդունել հայցադիմումն ըստ «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Ձեզ` 54,295.80 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին և որոշում կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննվելու մասին: Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2021 թվականի հունիսի 29-ին դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատարավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`