Թիվ ԼԴ/0469/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
26.11.2021
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-37, lori@court.am
N Ե
Քաղաքացիական գործ ԼԴ/0469/02/13
Վահրամ Բարսեղյանին
Լոռու մարզ, գ. Ազնվաձոր, 3 փողոց, 18 տուն
2021 թվականի դեկտեմբերի 09-ին՝ ժամը 14:00-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի վարչական շենքում քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ-ի ընդդեմ Սասուն Ալավերդյանի, երրորդ անձինք՝ Կամո Գուգենի Աֆիցերյան և Վահրամ Աշոտի Բարսեղյան՝ պայմանագրերը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու և 100.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար բռնագանձելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես երրորդ անձ ներկայանալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Վանաձորի նստավայրի վարչական շենք, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. /0322/ 2-40-37/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ.Գոշի 6
Հեռ..` /0322/ 2-40-37
Էլ. փոստ`