թիվ ԱՎԴ/3905/02/19 քաղաքացիական գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
20.12.2021
ՀՀ Արարատի մարզպետ
Գարիկ Սարգսյանին
(ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Օգոստոսի 23 փող., 60 շենք)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող «168 ժամ» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2021 թվականի վճռի դեմ թիվ ԱՎԴ/3905/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընդդեմ «168 ԺԱՄ» ՍՊԸ-ի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցվոր ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Արտաշատ, Օգոստոսի 23փող., 62 շենք հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`