Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/6983/05/19 քաղաքացիական գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

20.12.2021

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Մարկ Շամցյանին
(ք. Երևան, Պուշկինի փող., 60 շենք, բն. 67)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Մարինա Աֆրիկյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» 16.07.2020 թվականի որոշման դեմ թիվ ՎԴ/6983/05/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Մարինա Աֆրիկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, երրորդ անձինք՝ Մարկ Շամցյանի, ՀՀ ֆինանսների նախարարության՝ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից Էվրիկ Աֆրիկյանի գերեզմանի 19.07.2016թ.-ի թիվ 114843 վկայականը Մարկ Շամցյանին տրամադրելու և այն վերջինիս պատկանելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին: Երրորդ անձ Մարկ Շամցյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Պուշկինի փող., 60 շենք, բն. 67 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`