Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/39326/02/21 քաղաքացիական գործով երրորդ անձ Զավեն Մկրտչի Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

04.01.2022

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Հայցվոր), ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության, (այսուհետ՝ նաև Պատասխանող), Զավեն Մկրտիչի Մարգարյանի (այսուհետ՝ Երրորդ անձ)՝ կրկնակի փորձաքննության արդյունքները իրավական ակտերին հակասող ճանաչելու և առաջնային փորձաքննության եզրակացությունը հաստատելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑԻ

1. «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության, Զավեն Մկրտիչի Մարգարյանի՝ կրկնակի փորձաքննության արդյունքները իրավական ակտերին հակասող ճանաչելու և առաջնային փորձաքննության եզրակացությունը հաստատելու պահանջների մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813

Էլ. փոստ`